Friday, January 14, 2011

"Եվ թող մեզ զպարտիս մեր..."

Եթե պարտք ենք, ուրեմն՝
- տալուց առաջ մեզ հարցրել են,
- պայմանավորվել ենք,
- տվել են,
- մենք համարժեք չենք պատասխանել:

Եթե սա աղոթք է, ապա՝
- մենք համարժեք չէինք էլ կարող պատասխանել:

Մենք համաձայնվել ենք, որ մեզ տան մի բան, որի համար մենք համարժեք պատասխան չենք կարող տալ:  Եվ դա ծրագրավորվել է մեր մեջ:
(իսկ եթե չենք համաձայնվել, ուրեմն պարտքի մասին խոսք լինել չի կարող)

Հիմա պատկերացնենք, որ հայրը պայմանավորվում է որդու հետ՝ մինչև ծնունդը՝
- ես քեզ կտամ ԿՅԱՆՔ, ապրելու ու հիանալու ունակություն, երջանկության հնարավորություն, ԻՄ ՆՄԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, փոխարենը դու ինձ կտաս ... Ի՞ՆՉ:

Կարող է լինել, օրինակ՝
- փոխարենը դու պարտավորվում ես ԵՐՋԱՆԻԿ լինել:
Կամ՝
- Փոխարենը դու ինձ հավատա: Հավատա, որ իմ նման ես:

Իսկ եթե չես հավատում, ուրեմն.... պա՞րտք ես:

Չի ստացվում:
Իսկ գուցե տրված ՀԱՑԻ դիմա՞ց ենք պարտք:
Դժվար թե այդքան մանրանայինք:

Իսկ միգուցե մեզ չեն էլ հարցրե՞լ տալուց:
Ինչպես մենք՝ մեր զավակներին չենք հարցնում....

2 comments:

  1. Ամեն օր մեզ տալիս է մեր ուզածը, մենք, բարձրաձայն, շշուկով, գիտակցաբար,ակամա . . ., աղաչում ու ստանում ենք: Հաճախ տալիս է այն, ինչ չգիտենք էլ, որ լույսի պես անհրաժեշտ է մեզ:
    Լուծումը պարտքը հետ վերադարձնելու անիրագործելի մարմաջը չի:
    Լուծումը պարտքի թողությունն է:

    ReplyDelete
  2. Ես կուզեի վերջից միտքս շարադրեմ.
    Միշտ էլ պնդել եմ, որ իմ զավակները ինձ պարտք լինել չեն կարող նրա համար, որ ուղղակի մասնակցություն եմ ունեցել նրանց լույս աշխարհ գալուն և ոչ էլ մայր ծնողին: Չէ որ մենք` ծնողներս, չենք հարցնում նրանց կարծիքը և շատ մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող հարցնել:
    Միևնույն ժամանակ երբ նրանց տալիս ես ամեն հնարավորը` նյութական և ոչ նյութական, նրանք կարող են գոնե շնորհակալ լինել, ինչպես և մենք կարող ենք լինել շնորհակալ նրան, ով առհասարակ կյանք է պարգևել բոլորիս և մեզ շրջապատող ամենին:
    Ես սիրում եմ կյանքը և ՔԵԶ:

    ReplyDelete